Երուսաղեմում 800 տարի անց հնչել է աշխարհի ամենահին քրիստոնեական երգեհոնը
Գիտություն և Մշակույթ
Երուսաղեմում 800 տարի անց հնչել է աշխարհի ամենահին քրիստոնեական երգեհոնը․ երաժիշտ Դավիթ Կատալունյան նվագել է Benedicamus Domino Flos Filius պատարագային երաժշտությունը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Միակ գործիքը, որը պահպանել է 11-րդ դարի բրոնզե խողովակների բնօրինակները, կպահվի Երուսաղեմի Հին քաղաքի Terra Sancta թանգարանում՝ Բեթղեհեմի եկեղեցուց ոչ հեռու, որտեղ այն սկզբնապես գտնվում էր:
Հետազոտողների կարծիքով՝ երգեհոնը Բեթղեհեմ են բերել խաչակիրները 11-րդ դարում: Այն ծառայել է 100 տարի, որից հետո թաղվել է հողի մեջ՝ մուսուլման զորքերից պաշտպանելու համար: 1906 թվականին աշխատողները պատահաբար հանդիպել են հին գործիքին ուխտավորների համար նախատեսված ֆրանցիսկյան հոսպիսը կառուցելիս պեղումների ժամանակ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան