Պեսկովը անդրադարձել է Թրամփ-Պուտին հեռախոսազրույցին
Ռուսաստան
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև նոր հեռախոսազրույցի անցկացման պլաններն առայժմ բացակայում են, ընդ որում, անհրաժեշտության դեպքում նման խոսակցություն կարող է օպերատիվ կազմակերպվել։ Հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է RBC-ն:
«Ոչ, դեռևս որևէ կոնկրետ պայմանավորվածություն չկա հեռախոսային կապի անցկացման ամսաթվի վերաբերյալ։
Բայց անհրաժեշտության դեպքում նման խոսակցությունը կարող է շատ օպերատիվ համաձայնեցվել, դրա համար բոլոր նախապայմանները կան», - ասել է մամուլի քարտուղարը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան