Հնդկաստանը կրճատում է ԱՄՆ պետական պարտքի ներդրումները և ավելացնում ոսկու պաշարները
Համաշխարհային Մամուլ
Հնդկաստանը նվազեցրել է ԱՄՆ գանձապետական պարտատոմսերում ունեցած ակտիվները՝ դրանք հասցնելով 227 միլիարդ դոլարի՝ նախորդ տարվա 242 միլիարդից։ Միաժամանակ Ռեզերվային բանկը ավելացրել է երկրի ոսկու պաշարները՝ ձեռք բերելով ևս 39,22 տոննա և ընդհանուր պաշարը հասցնելով շուրջ 880 տոննայի։ Այս քայլը, ըստ վերլուծաբանների, միաժամանակ և՛ արձագանք է Վաշինգտոնի առևտրական քաղաքականությանը, և՛ երկարաժամկետ ռազմավարություն՝ արժութային ռեզերվների դիվերսիֆիկացիայի համար։
Հնդկաստանի ընդհանուր ոսկու և արժութային ռեզերվները կազմում են մոտ 690 միլիարդ դոլար։ Տնտեսագետները նշում են, որ աշխարհում աճող անկայունության պայմաններում շատ երկրներ նախընտրում են նվազեցնել կախվածությունը դոլարային պարտատոմսերից՝ ուժեղացնելով պաշտպանությունը արժեքավոր մետաղներով, փոխանցում է РИА НОВОСТИ-ն։
Այս միտումը համընկնում է միջազգային շուկայի իրողություններին․ ոսկու գինը շարունակում է պահպանվել ռեկորդային՝ մոտ 3600 դոլար մեկ ունցիայի դիմաց։ Վերլուծաբանները նշում են, որ տենդենցը կարող է խորանալ՝ աշխարհաքաղաքական լարվածության և դոլարի նկատմամբ վստահության նվազման ֆոնին։


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը