Դոնալդը, իհարկե, պետք է լսի բոլորին, բայց եզրակացություններ թող անի ինքը․ Լուկաշենկո
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ բան է անում Ուկրաինայում խաղաղություն հաստատելու համար, ընդ որում նա պետք է մնա օբյեկտիվ։ Հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է EADaily-ն։
«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Թրամփին այն ջանքերի համար, որ նա գործադրում է խաղաղության ուղղությամբ, և առաջին հերթին՝ մեր տարածաշրջանում։ Գլխավորը, որ հիմա, չնայած շրջանառվող բազմաթիվ լուրերի և հայտարարությունների, չնայած Դոնալդի բուռն պայթյունավտանգ բնույթի, նա ձեռքերը վայր չդնի այս հարցի շուրջ», - ընդգծել Է նախագահը։
«Ամենակարևորը, մաղթում եմ ավելի շատ օբյեկտիվություն: Պետք է լսել բոլորին, և դա Դոնալդի մոտ շատ լավ է ստացվում, բայց նա ինքը պետք է եզրակացություններ անի», - եզրափակել է առաջնորդը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)