Ռուսաստանի ԱԳՆ-ում բացատրել են՝ ինչու է Լեհաստանը փակել Բելառուսի հետ սահմանը
Ռուսաստան
Լեհաստանը փակել է սահմանը, որպեսզի լեհերը սեփական աչքերով չտեսնեն կյանքը Բելառուսում և Ռուսաստանում։ Վարշավայի որոշումը բացատրել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է Lenta-ն:
Նա ընդգծել է՝ Լեհաստանի իշխանությունները շարունակում են կերակրել իրենց քաղաքացիներին ստերով և պատմում ՝ որքան վատն է Ռուսաստանը։ «Ահա սահմանն արդեն սկսել են փակել, որպեսզի իրենց քաղաքացիները սեփական աչքերով չտեսնեն, թե ինչպես են ապրում Բելառուսը, Ռուսաստանը», - նշել Է դիվանագետը։
Նրա խոսքով՝ ինքը վախենում է, որ Լեհաստանի իշխանությունները «կհանեն այն քաղաքացիների աչքերը, որոնք պատրաստվում են գնալ Ռուսաստան»։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)