ՆԱՏՕ-ն «պատասխան» է պատրաստում Լեհաստանում ԱԹՍ-ի հետ կապված միջադեպին. Bloomberg
Վերլուծական
ՆԱՏՕ-ն «ռազմապաշտպանական պատասխան» է պատրաստում Լեհաստանում ԱԹՍ-ների հետ կապված միջադեպին, որի նպատակը դաշինքի արևելյան թևի ամրապնդումն է: Այս մասին գրում Է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Նրա խոսքով՝ դաշինքը երկու «պատասխան» է պատրաստում՝ քաղաքական և ռազմապաշտպանական։ «Առաջին քաղաքական արձագանքն արդեն հրապարակել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն և դաշինքի երկրների ղեկավարները, որոնք մեղքը բարդել են Ռուսաստանի վրա», - գրում է գործակալությունը:
«Ռազմական պատասխանի» նախապատրաստումը համակարգում է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսուս Գրինկևիչը: Նա իր ենթակաների հետ միասին գնահատում է իրավիճակը և վերլուծում սպառազինության նոր մատակարարումների կարիքները։ Պարբերականի զրուցակիցը հասկացրել է՝ դաշինքի պատասխանը հիմնականում ուղղված կլինի զսպող ներուժի ուժեղացմանը։


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը