Բրազիլիայի Գերագույն դատարանը պատրաստվում է մեղավոր ճանաչել Բոլսոնարուին
Աշխարհ
Բրազիլիայի Գերագույն դատարանը կազմել է մեծամասնություն՝ նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուին պետական հեղաշրջման գործով առաջադրված բոլոր մեղադրանքներով մեղավոր ճանաչելու համար, հայտնել է G1 նորությունների պորտալը։
«Դաշնային Գերագույն դատարանի առաջին պալատը կազմել է մեծամասնություն՝ նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուին և ևս յոթ մեղադրյալներին մեղավոր ճանաչելու գլխավոր դատախազության կողմից առաջադրված բոլոր մեղադրանքներով՝ պետական հեղաշրջման փորձի գործի շրջանակում», – նշել է լրատվամիջոցը։
2023 թվականի հունվարի 8-ին տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձի գործով որոշում է կայացնում հինգ դատավորից բաղկացած կոլեգիան։ Նրանցից երեքը արդեն ճանաչել են Բոլսոնարուին մեղավոր։ Ընդհանուր առմամբ Բոլսոնարուի դեմ առաջադրված է հինգ մեղադրանք՝ պետական հեղաշրջման փորձ, ժողովրդավարական իրավունքի գերակայությունը չեղարկելու փորձ, զինված հանցավոր կազմակերպության մասնակցություն, գույքին վնաս հասցնել և պաշտպանված օբյեկտներին վնաս հասցնել։ Նախկին նախագահին սպառնում է մինչև 43 տարվա ազատազրկում։
Թարգմանությունը՝ Lurer.com-ի


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)