Մեծ Բրիտանիայի նոր արտգործնախարարը կայցելի Կիև
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերը ուրբաթ օրը կայցելի Կիև, հաղորդում է The Independent-ը։
Հրապարակման համաձայն՝ Քուփերը պաշտոնում նշանակվելուց հետո իր առաջին արտասահմանյան այցի համար ընտրել է Կիևը։
«Ես որոշել եմ այցելել Ուկրաինա արտաքին գործերի նախարարի պաշտոնում իմ առաջին մի քանի օրերին, քանի որ Ուկրաինայի անվտանգությունը կարևոր է Մեծ Բրիտանիայի անվտանգության համար», - ասել է նա։
Նա հավելել է, որ Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի 142 միլիոն ֆունտ ստեռլինգ օգնություն, որից 100 միլիոն ֆունտ ստեռլինգը կուղղվի ջրամատակարարման և ջեռուցման համակարգերի վերանորոգմանը, իսկ 42 միլիոն ֆունտ ստեռլինգը՝ էլեկտրաէներգիայի ցանցերի, գազի և էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանությանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)