Գերմանիան կուժեղացնի ՆԱՏՕ-ի արևելյան սահմանի պարեկությունը
Համաշխարհային Մամուլ
Ի պատասխան Լեհաստան ռուսական ԱԹՍ-ների ներխուժմանը՝ Գերմանիան կուժեղացնի իր ներկայությունը ՆԱՏՕ-ի արևելյան սահմանին: Մասնավորապես, Գերմանիան կընդլայնի Լեհաստանի օդային տարածքի պարեկությունը, հայտարարել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆան Կոռնելիուսը, փոխանցում Է Reuters-ը։
Հաղորդվում է՝ Լեհաստանը երկրի տարբեր շրջաններում գտել է 15 անօդաչու թռչող սարքի բեկորներ: «Բացի Բալթյան երկրներում և Լեհաստանում առկա պարտավորություններից, Գերմանիան կընդլայնի Լեհաստանի օդային տարածքի պարեկությունը», - հայտնել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը:
Նա հավելել է՝ Բեռլինը նաև կուժեղացնի իր աջակցությունն Ուկրաինային և կաշխատի ԵՄ շրջանակներում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթի արագ ընդունման ուղղությամբ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան