ՌԴ ԱԳՆ-ն Լեհաստանին կոչ է արել մտածել հետևանքների մասին
Ռուսաստան
Բելառուսի հետ սահմանը փակելու Լեհաստանի որոշումն ուղղված է հետագա էսկալացիային: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է RBC-ն։
«Ակնհայտ է, որ Լեհաստանի ղեկավարության կողմից ձեռնարկվող առճակատման քայլերը ենթակա են միակ խնդրի՝ արդարացնել Եվրոպայի կենտրոնում լարվածության հետագա սրման գիծը», - ընդգծել Է պաշտոնյան:
Նա հավելել է՝ Վարշավայի ձեռնարկած միջոցները վնաս կհասցնեն իր միջազգային գործընկերներին, կտուժեն լեհ գործարարներն ու նրանց դաշնակիցները: ԱԳՆ-ն Լեհաստանին կոչ է արել մտածել հետևանքների մասին և վերանայել որոշումը:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան