Ֆրանսիայում Մակրոնի իմպիչմենտի կոչ են արել
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետք է անհապաղ իմպիչմենտ հայտարարի։ Ռուսաստանի մասին նրա խոսքերից հետո նման կոչով հանդես է եկել ֆրանսիացի քաղաքական գործիչ Ֆլորիան Ֆիլիպոն X-ում:
«Մակրոնը կործանիչներ կուղարկի Ռուսաստանի դեմ օգտագործելու համար։ Նա պատերազմ է ուզում: Պահանջում եմ անհապաղ իմպիչմենտ հայտարարել», - ասել է քաղաքական գործիչը։
Ավելի վաղ Մակրոնը հայտնել էր՝ Ֆրանսիան որոշել է գործարկել երեք Rafale կործանիչներ՝ Լեհաստանի օդային տարածքը և «Եվրոպայի Արևելյան թևը ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ համատեղ պաշտպանելու համար»: Դա տեղի է ունեցել Լեհաստանի վրա ռուսական դրոնների հարձակումից հետո։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)