Ֆրանսիայում հայտարարել են`Արևմուտքը ցանկանում է պատերազմ սկսել Ռուսաստանի հետ
Աշխարհ
Արևմուտքի բազեները ցանկանում են Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմ հրահրել Լեհաստանի օդային տարածքում հայտնաբերված ԱԹՍ-ների հետ կապված միջադեպից հետո: Այս մասին հայտարարել է ֆրանսիական «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն X-ում։
«Բազեները ցանկանում են արագացնել լայնամասշտաբ պատերազմի սկիզբը։ Նրանք պատրաստ են ցանկացած սադրանքի և կեղծ դրոշի ներքո գործողությունների։ Ֆրանսիացիները պետք է պահանջեն, որ Ֆրանսիան դուրս գա դրանից», - վրդովվել է քաղաքական գործիչը:
Այս կերպ Ֆիլիպոն մեկնաբանել է Կանադայի ԱԳՆ նախարար Անիտա Անանդի հայտարարությունն այն մասին, որ ՆԱՏՕ-ի Կանոնադրության 5-րդ հոդվածը կարող է կիրառելի լինել Լեհաստանում դրոնների հետ կապված միջադեպի համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)