Հունգարիայի վարչապետը գնահատել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները
Աշխարհ
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունները արագ են ընթանում, սակայն կողմերը այս քննարկումներում կենտրոնացած չեն Ուկրաինայի վրա։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Kossuth ռադիոկայանի եթերում։
«Առայժմ մենք կենտրոնացած ենք Ուկրաինայի հակամարտության վրա, և դա ճիշտ է, քանի որ սա մեր անվտանգության համար կարևոր հարց է, «մեծ տղաները», որոնք բանակցում են, բանակցում են ոչ միայն այս մասին։ Կարծում եմ, որ նրանք զգալի առաջընթաց են գրանցում մնացած բոլոր հարցերի պարզաբանման գործում», - ասել է Հունգարիայի կաբինետի ղեկավարը։
Օրբանը հավելել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորումը ներկայումս «դանդաղ է ընթանում»։ Սակայն, ըստ նրա, «կուլիսային բանակցությունները» արագ առաջ են շարժվում այլ թեմաներով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)