ՆԱՏՕ-ն «տագնապի մեջ է» Ռուսաստանի պատճառով․ Times
Աշխարհ
Ռուսաստանին և Բելառուսին սահմանակից ՆԱՏՕ-ի երկրները «տագնապի մեջ են» այս երկու երկրների «Արևմուտք-2025» զորավարժությունների նախօրեին։ Նման կարծիք է հայտնել բրիտանական The Times պարբերականը։
Լեհ պաշտոնյայի խոսքով՝ երկիրը գտնվում է մարտական բարձր պատրաստվածության վիճակում՝ հնարավոր սադրանքների պատճառով: Ամերիկացի պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Լենս Լենդրումն ընդգծել է՝ զորավարժությունները կարող են «քողարկել» նախապատրաստվող ագրեսիան։
Թերթն ընդգծել է՝ առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում Սուվալկի միջանցքը՝ Լեհաստանի և Լիտվայի սահմանին գտնվող ոչ մեծ հատվածը, որը բաժանում է ՌԴ Կալինինգրադի մարզը Բելառուսից: Միջանցքի գրավումը թույլ կտա կտրել Բալթյան երկրները մնացած դաշինքից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)