Բելառուսում մեկնարկում են «Արևմուտք-2025» ռուս-բելառուսական զորավարժությունները
Աշխարհ
Բելառուսում մեկնարկում են ռուս-բելառուսական «Արևմուտք-2025» ռազմավարական զորավարժությունները։
Բելառուսի և Ռուսաստանի զինված ուժերի համատեղ զորավարժությունները կանցկացվեն սեպտեմբերի 12-ից 16-ը։
Զորավարժությունների ընթացքում նախատեսվում է վարժանքներ կատարել թշնամու օդային հարձակման զենքերի հարձակումները հետ մղելու, պաշտպանական մարտ վարելու, պաշտպանությունը թափանցած թշնամուն հաղթելու և պետության տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար պայմաններ ստեղծելու վերաբերյալ։
«Բացի այդ, կկիրառվի զորքերի գործողությունների օդային աջակցություն և թշնամու անօրինական զինված կազմավորումների, դիվերսիոն և հետախուզական խմբերի դեմ պայքար», -հայտնել է Բելառուսի պաշտպանության նախարարությունը։
Զորավարժությունների վրա հսկողություն է իրականացնում Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)