Մեծ Բրիտանիայի նոր արտգործնախարարը ժամանել է Կիև
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի նոր արտգործնախարար Իվետ Քուփերը ժամանել է Կիև։ Այս մասին հայտնել է ուկրաինական Обозреватель հրատարակությունը։
Քուփերը նշանակվել է արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնում անցյալ շաբաթ։ Նրա առաջին այցը ներկայիս պաշտոնում Կիև այցն էր։
«Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերը ժամանել է Կիև», - ասվում է հրատարակության տելեգրամյան ալիքում։
Դրանից կարճ ժամանակ առաջ The Guardian-ը գրել էր, որ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին նույնպես «անսպասելիորեն» ժամանել է Կիև։ Նա ասել է, որ ցանկանում է «անել հնարավոր ամեն ինչ» հազարավոր ծանր վիրավոր զինծառայողների վերականգնմանը նպաստելու համար։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից