Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ռումինիայի ԱԳՆ
Ռուսաստան
Ռումինիայում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Լիպաևը կանչվել է երկրի արտաքին գործերի նախարարություն՝ Լեհաստանում անօդաչու թռչող սարքերի հետ կապված միջադեպից հետո։ Այս մասին հայտնել է Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Լիպաևին հայտնել են, որ Բուխարեստը դատապարտում է ռուսական անօդաչու թռչող սարքերի կողմից Լեհաստանի օդային տարածքի խախտումը։
Սեպտեմբերի 11-ին Բելգիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին և Ռուսաստանի դեսպանին այս հարցի վերաբերյալ բացատրություններ տալու համար։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)