Կլիչկոն քննադատել է Զելենսկուն
Աշխարհ
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն քննադատել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու կողմից ստորագրված «Ուկրաինայի 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որոնք նախատեսում են հանրապետության մայրաքաղաքի ֆինանսավորման կրճատում: Այս մասին հաղորդվել է Կիևի քաղաքային խորհրդի պաշտոնական պորտալում:
«Մեզ գործնականում թալանեցին: Այլ կերպ չես կարող անվանել սա», - նշել է քաղաքապետը:
Ուկրաինայի մայրաքաղաքի բյուջեից հանվել է 8 միլիարդ գրիվնա:
Կլիչկոյի խոսքով՝ Զելենսկու կողմից ստորագրված փոփոխությունները հակասում են բյուջետային համակարգի անկախության և հավասարակշռության սկզբունքներին, երկրի Սահմանադրությանը և «Ուկրաինայի մայրաքաղաքի մասին» օրենքին, ինչպես նաև խախտում են տեղական ինքնակառավարման իրավունքները:
Կիևի քաղաքապետը հավելել է, որ խնդրել է հանրապետության նախագահին չմտցնել այդ փոփոխությունները, բայց դրանք, միևնույն է, ուժի մեջ են մտել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)