«Նախիջևանը թյուրքական աշխարհի ռազմավարական կենտրոններից մեկն է»․ Թուրքիայի իշխող կուսակցության փոխնախագահ
Աշխարհ
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ, թյուրքական պետությունների հետ հարաբերությունների գլխավոր վարչության ղեկավար Քյուրշադ Զորլուն կայցելի Նախիջևան։
Ըստ ԱՊԱ-ի, նա այս մասին հրապարակում է արել «X» սոցիալական ցանցում։
«Այսօր Նախիջևան-Իգդիր գծի մեր առաջին կանգառը կլինի Նախիջևանում՝ թյուրքական աշխարհի ռազմավարական կենտրոններից մեկում, որը մենք անվանում ենք «Թուրքիայի դարպաս»։ Խաղաղությունն ու բարգավաճումը, որ Ադրբեջանի և Թուրքիայի եղբայրությունը կստեղծի տարածաշրջանում, կգա այստեղից», - նշել է նա։
Քյուրշադ Զորլուն Նախիջևան կժամանի տեղական ժամանակով ժամը 15:40-ին։ Այնուհետև կկայանան մի շարք հանդիպումներ։ Հաջորդ օրը նա կայցելի Իգդիր։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)