Զախարովան մեղադրել է Զելենսկուն՝ «արևմտյան փողերով սպանությունների» մեջ
Ռուսաստան
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան բրիֆինգի ժամանակ կոշտ հայտարարություն է արել՝ մեղադրելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն սեփական քաղաքացիներին «արևմտյան գումարներով սպանելու» մեջ։ Նրա խոսքերով՝ Կիևի իշխանությունները տարիներ շարունակ գործում են արտաքին ուժերի շահերին համապատասխան։
Զախարովան շեշտել է, որ ուկրաինացիները պետք է գիտակցեն այս իրավիճակը և տեսնեն՝ ինչի է վերածվել նրանց երկիրը՝ միջազգային ֆինանսական աջակցության ֆոնին։ Նրա խոսքով՝ Զելենսկու քաղաքականությունը հանգեցրել է երկրում երկարատև ճգնաժամի։
Բրիֆինգի ընթացքում Զախարովան նաև ընդգծել է, որ Արևմուտքը շահարկում է Ուկրաինայի պատերազմը սեփական նպատակներով՝ շարունակելով աջակցել Կիևի ղեկավարությանը, փոխանցում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան