Ռուսական բանակը գրավել է Նովոպետրովսկոյեն՝ խորանալով Դնեպրոպետրովսկի մարզ
Ռուսաստան
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական զորքերը գրավել են Դնեպրոպետրովսկի մարզի Նովոպետրովսկոյեն։ Գործողությունը իրականացվել է «Արևելք» խմբավորման ստորաբաժանումների մասնակցությամբ, որոնք շարունակում են առաջխաղացումը Ուկրաինայի տարածքում։
Նախարարության տվյալներով՝ վերջին շաբաթվա ընթացքում Ռուսաստանի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Դնեպրոպետրովսկի մարզի երեք բնակավայր։ Այս զարգացումները ներկայացվում են որպես մասշտաբային հարձակողական գործողությունների շարունակություն։
Միաժամանակ Ուկրաինան իրականացրել է տարվա ամենախոշոր անօդաչու սարքերի հարձակումներից մեկը Ռուսաստանի տարածքի վրա։ ՊՆ-ի տվյալներով՝ սեպտեմբերի 12-ի գիշերը խոցվել է ավելի քան 220 ԱԹՍ, այդ թվում՝ Լենինգրադի մարզում՝ 28 անօդաչու, հայտնում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան