Լեհաստանի վարչապետը հակադարձել է Թրամփին
Աշխարհ
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հակադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և հայտարարել՝ երկրի տարածք թռչող ԱԹՍ-ների հետ կապված միջադեպը սխալմունք չի համարում: Նրա մեկնաբանությունը հրապարակվել է X-ում։
«Մենք նույնպես կցանկանայինք, որ անօդաչուների հարձակումը Լեհաստանի վրա սխալմունք լիներ։ Բայց դա այդպես չէ, ինչը գիտենք», - հայտնել է վարչապետը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր՝ Լեհաստանում դրոնների հետ կապված միջադեպը կարող էր տեղի ունենալ սխալմամբ: Նա նաև ընդգծել էր՝ դժգոհ է ստեղծված իրավիճակից և հույս հայտնել, որ այն կկարգավորվի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)