Ուղեղում հայտնաբերվել է սթրեսի համար պատասխանատու խորհրդավոր թաքնված ազդանշան
Գիտություն և Մշակույթ
Նոր Զելանդիայի Օտագոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ սթրեսի կարգավորման համար պատասխանատու ուղեղի բջիջները գործում են իրենց ներքին ռիթմի համաձայն՝ մոտավորապես ժամը մեկ անգամ, նույնիսկ լիակատար հանգստի պայմաններում։ Աշխատանքը հրապարակվել է PNAS ամսագրում։
Պարզվել է, որ հիպոթալամուսում կորտիկոտրոպին-ազատող հորմոն արտադրող նեյրոնները ոչ միայն արձագանքում են սպառնալիքներին, այլև իրենք են նախաձեռնում ակտիվության ցիկլեր, որոնք կապված են արթունության և վարքի մակարդակի փոփոխությունների հետ։ Ակտիվության այս «պոռթկումները» տևել են մոտ 15 րոպե և տեղի են ունեցել յուրաքանչյուր ժամը մեկ, իսկ ավելի հաճախ՝ կենդանիների ակտիվ փուլի ընթացքում։
«Մենք զարմացանք, թե որքան սերտորեն են սթրեսի նեյրոնների ռիթմերը կապված ֆիզիկական ակտիվության (գրգռվածության) ռիթմերի հետ։ Սա նախկինում երբեք չի ապացուցվել», - ասել է ուսումնասիրության ղեկավար Կառլ Իրեմոնգերը։
Մկների և առնետների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ նման ցիկլերը հաճախ նախորդում էին ոչ միայն շարժման սկիզբին, այլև սթրեսի հորմոնների (մարդկանց մոտ կորտիզոլ և կրծողների մոտ կորտիկոստերոն) արտազատմանը։ Ավելին, հանգստի վիճակում գտնվող կենդանիների մոտ նեյրոնների արհեստական խթանումը առաջացնում էր շարժիչ ակտիվության կտրուկ աճ։
Գիտնականները ենթադրում են, որ սթրեսային համակարգի այս ժամային «միացումները» գործում են որպես ներկառուցված արթնացման ազդանշան՝ պատրաստելով մարմինը գործունեության համար: Նման ռիթմերի խախտումները կարող են ազդել քնի և տրամադրության վրա, ինչպես նաև դեր ունենալ դեպրեսիվ խանգարումների զարգացման մեջ:
Թարգմանությունը՝ Lurer.com-ի


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան