Նավը խորտակվել է Իրանի ափերին
Իրան
Իրանի ափերին խորտակված ուղևորատար նավի զոհերի թիվը հասել է 17–ի։ Այս մասին հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին։
Նավը դուրս է եկել Հորմուզ կղզուց՝ ուղևորվելով Բանդեր–Աբբաս նավահանգիստ։ Նավի վրա եղել են 22 ուղևորներ՝ ներառյալ նավի անձնակազմը։ Հինգ ուղևորներ փրկվել են։
Իշխանությունները հաղորդել են, որ նավը դուրս է եկել բաց ծով՝ հակառակ ժամանակավոր արգելքին՝ կապված եղանակային վատ պայմանների հետ։ Նավի խորտակման ժամանակ քամու արագությունը եղել է ժամում 80 մղոն (վայրկյանում 20 մետր արագություն)։
Խորտակված նավը կանոնավոր ուղևորություններ է կատարել նույն ուղղությամբ, որի հեռավորությունը կազմում է 18 մղոն։ Ամեն օր Բանդեր–Աբբաս նավահանգստի և շրջակա կղզիների միջև կանոնավոր ուղևորություններ են իրականացվում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ