Թրամփը հայտարարել է, որ Չարլի Քըրքի սպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը հայտարարել է, որ իրավապահ մարմիններին, կարծես թե, հաջողվել է ձերբակալել հասարակական գործիչ Չարլի Քըրքի սպանության մեջ կասկածվող անձին։
«Ես կարծում եմ, մեծ վստահությամբ, որ մենք նրան բռնել ենք», - ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում։
Թրամփը նաև հույս է հայտնել, որ Քըրքի վրա կրակած անձը կդատապարտվի մահապատժի։
Հիշեցնենք, որ Չարլի Քըրքը, որը համարվում էր Թրամփի ամենաակտիվ կողմնակիցներից և վարում էր հայտնի Charlie Kirk Show փոդքասթը, գնդակահարվել էր Յուտա նահանգում հանրային ելույթի ժամանակ։ Նրա սպանությունը մեծ արձագանք է գտել ԱՄՆ-ում և նրա սահմաններից դուրս։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)