Ֆրանսիան աշխարհում զենքի երկրորդ արտահանողն է
Աշխարհ
2024 թվականին ֆրանսիական ձեռնարկությունները ստացել են 21,6 միլիարդ եվրոյի զենքի պատվերներ։ Սա պատմականորեն երկրորդ ամենաբարձր ցուցանիշն է 2022 թվականից հետո: Այս մասին հայտնում է Mediapart պարբերականը, փոխանցում է RFI-ը։
«2024 թվականի արտահանման պատվերները գրեթե երկու անգամ գերազանցում են վերջին տասը տարվա միջին ցուցանիշը», - հայտնել է աղբյուրը։ Ավանդաբար, ֆրանսիական արտահանումը կենտրոնացած է Մերձավոր Արևելքի և Ասիայի վրա, բայց 2024 թվականին պատվերների 60%-ը ստացվել է եվրոպական երկրներից, որոնք վերազինում են իրենց զինանոցները:
Ֆրանսիան զենքի երկրորդ արտահանողն է աշխարհում, մեծ տարբերությամբ այս ոլորտում առաջատարից՝ ԱՄՆ-ից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)