Զելենսկին Քելլոգին բնակարան և քաղաքացիություն է առաջարկել
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստակամություն է հայտնել Թրամփի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգին բնակարան և քաղաքացիություն տալ, եթե Կիևին հաջողվի Ռուսաստանին ստիպել դադարեցնել կրակը: Զելենսկու խոսքերը փոխանցում է Новости.live Telegram ալիքը։
«Ես պատրաստ եմ գեներալ Քելլոգին քաղաքացիություն տալ։ Այն ամենը, ինչ անհրաժեշտ է, նույնիսկ բնակարան, Ռուսաստանին հրադադար պարտադրելու համար», - հայտարարել է ուկրաինայի առաջնորդը։
Հաղորդվում է՝ Քելլոգը ժպիտով է արձագանքել Ուկրաինայի առաջնորդի առաջարկին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)