G7-ը Ուկրաինային ռուսական ակտիվներով ֆինանսավորելու նոր եղանակներ կուսումնասիրի
Աշխարհ
G7-ի ֆինանսների նախարարները համաձայնել են ուսումնասիրել Ուկրաինային ֆինանսական աջակցության լրացուցիչ մեխանիզմներ՝ սառեցված ռուսական ակտիվների հաշվին։ Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով հանդիպումից հետո արված ամփոփիչ հայտարարությանը։
Ֆինանսների նախարարների՝ իրենց կանադացի գործընկեր Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանի նախագահությամբ կայացած հանդիպումը նույնպես նվիրված էր Ռուսաստանի վրա ճնշման ուժեղացմանը, այդ թվում՝ նոր պատժամիջոցներին և տուրքերի սահմանմանը։
Սեպտեմբերի 12-ին Bloomberg-ը հայտնել է, որ Միացյալ Նահանգները G7 երկրներին (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, Ֆրանսիա, Ճապոնիա) կառաջարկի ստեղծել սառեցված ռուսական ինքնիշխան ակտիվների «առգրավման մեխանիզմ»։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան զգուշացրել է, որ Ռուսաստանը կոշտ կարձագանքի, եթե Եվրամիությունը գողանա սառեցված ռուսական ակտիվները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)