ՄԱԿ-ի երկրների մեծ մասը չի աջակցել Լեհաստանում անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ Ռուսաստանի դեմ մեղադրանքներին
Աշխարհ
ՄԱԿ-ի 193 անդամ պետություններից միայն 46-ն է աջակցել Լեհաստանում անօդաչու թռչող սարքի միջադեպին Ռուսաստանի ենթադրյալ ներգրավվածության վերաբերյալ համատեղ հայտարարությանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
Լեհաստանից բացի՝ փաստաթուղթը ստորագրողների թվում են նաև ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Ճապոնիան, Իտալիան, Ուկրաինան և Վրաստանը։ Հայտարարության մեջ նշվում է, որ Ռուսաստանը 19 անգամ խախտել է Լեհաստանի օդային տարածքը։
«Այս երկրների կառավարությունները պնդում են, որ Ռուսաստանը 19 անգամ խախտել է Լեհաստանի օդային տարածքը և «այս սադրանքով», ենթադրաբար, նպաստել է հակամարտության «սրացմանը», - ասվում է հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)