Բելառուսը կշարունակի օդային երթևեկության տվյալների փոխանակումը Լեհաստանի հետ
Աշխարհ
Բելառուսը կշարունակի օդային իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն փոխանակել Լեհաստանի և Բալթյան երկրների հետ։ Այս մասին ՄԱԿ-ում Հանրապետության մշտական ներկայացուցչության գործերի ժամանակավոր հավատարմատար Արտյոմ Տոզիկը հայտարարել է Անվտանգության խորհրդի նիստում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Բելառուսի Հանրապետությունը կշարունակի կատարել իր պարտավորությունները Լեհաստանի Հանրապետության և Բալթյան երկրների հետ օդային իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման շրջանակներում», - ասել է Տոզիկը։
Հայտարարությունն արվել է անօդաչու թռչող սարքերի կողմից Լեհաստանի օդային տարածքը խախտելու հետ կապված վերջերս տեղի ունեցած միջադեպի ֆոնին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն