Էստոնիան և Լիտվան մասամբ փակել են երկինքը
Աշխարհ
Էստոնիան և Լիտվան մասամբ փակել են երկինքը Ռուսաստանի և Բելառուսի «Արևմուտք-2025» զորավարժությունների ժամանակ։ Այս մասին գրում է ERR գործակալությունը։
Նշվում է՝ այս առաջարկը ներկայացվել է Էստոնիայի պաշտպանության ուժերի կողմից և հաստատվել է պաշտպանության նախարար Հանո Պեվկուրի կողմից: Վերջինիս խոսքով՝ Էստոնիան և Լատվիան «համաձայնել են գիշերային ժամերին սահմանափակումների համատեղ համաձայնեցման նպատակահարմարության հետ»:
«Ոչ թռիչքային գոտին կգործի առաջիկա շաբաթներին՝ ժամը 20:00-ից մինչև 07:00-ն։ Այս ընթացքում քաղաքացիական ավիացիայի սովորական գործունեությունը, ներառյալ սիրողական դրոնների օգտագործումը, արգելված է», - ասված է հոդվածում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)