ՆԱՏՕ-ն Լեհաստանում սկսել է «Արևելյան պահապան» գործողությունը
Աշխարհ
Լեհաստանում մեկնարկել է ՆԱՏՕ-ի «Արևելյան պահապան» կոչվող գործողությունը: Այս մասին հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով Լեհաստանի գլխավոր շտաբը։
Ակտիվության շրջանակներում կներգրավվեն Դանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և այլ երկրների ուժերը: Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսուս Գրինկևիչն ընդգծել է ընդգրկվելու է դաշինքի ողջ Արևելյան թևը՝ հեռավոր հյուսիսից մինչև Սև ծով և Միջերկրական ծով:
Գործողության մեկնարկը հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Գործողության նպատակն էր ուժեղացնել Արևելյան թևի պաշտպանությունը Լեհաստան անօդաչու թռչող սարքերի զանգվածային ժամանման ֆոնին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)