Ռուսաստանը կոչ է անում ուղղել Բայդենի սխալները
Աշխարհ
Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (RDIF) ղեկավար Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ անհրաժեշտ է ուղղել ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի սխալները։ Նա այս մասին գրել է X սոցիալական ցանցում։
Այս կերպ Դմիտրիևը մեկնաբանեց Սպիտակ տան այն հայտարարությունը, որ ներկայիս ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը «խաղաղության նախագահն» է։ «Աշխարհը կարիք ունի խաղաղության և անվտանգության։ Բայդենի սխալները պետք է ուղղվեն»,- ընդգծել է նա։
Սպիտակ տունը գրառմանը կից հրապարակել է պատկեր, որում պատկերված է այն երկրների ցանկը, որոնք աջակցել են Թրամփի առաջադրմանը Նոբելյան խաղաղության մրցանակի համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)