Իսրայելը նախազգուշացրել է ԱՄՆ–ին
Աշխարհ
Իսրայելը ԱՄՆ–ի ղեկավարությանը նախազգուշացրել է, որ Իրանի միջուկային օբյեկտների վրա իր երկրի զինված ուժերի հարձակման մասին Վաշինգտոնին կտեղեկացնի ռազմական օպերացիայից միայն 12 ժամ առաջ։ Այս մասին հաղորդում է բրիտանական «The Sunday Times» պարբերականը՝ հղում անելով իր անանուն աղբյուրներին։
Նման կարճ ժամանակահատվածը թույլ չի տա Միացյալ նահանգներին խափանել Իսրայելի զինված ուժերի գործողությունները՝ նշված է պարբերականում։
«Իսրայելի նման կեցվածքը և ԱՄՆ–ի ղեկավարության կողմից հնարավոր մերժումը Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ՝ պայմանավորված է երկու դաշնակից երկրների միջև ավելի վաղ առաջացած անվստահությունով», – նշում է պարբերականը։
Ըստ Իսրայելի իշխանությունների՝ ԱՄՆ–ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը վախենում է Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու դեպքում նավթի համաշխարհային գների կտրուկ բարձրացման վտանգից, և փորձում է Իրանի դեմ ռազմական գործողություններ չվերսկսելու համար անել ամեն հնարավորը՝ պայմանավորված ԱՄՆ–ի նախագահական ընտրություններով։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ