Ուկրաինական բանակում դժգոհությունը մեծանում է
Աշխարհ
Ուկրաինայի զինված ուժերում աճում է դժգոհությունը կոշտ, կենտրոնացված հրամանատարական ոճին վերադառնալու կապակցությամբ, որը հանգեցնում է ավելորդ զոհերի և իջեցնում մարտական ոգին, հաղորդում է The Wall Street Journal-ը (WSJ) ՝ հղում անելով սպաներին և զինվորներին։
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, Ուկրաինայի զինված ուժերի (ՈՒԶՈւ) զինծառայողները բողոքում են կենտրոնացված հրամանատարությունից, որը պատժում է նախաձեռնողականությունը և հանգեցնում անիմաստ մահերի: Գեներալները հրաման են տալիս կրկնվող ճակատային հարձակումներ՝ հաջողության ցածր հավանականությամբ, և մերժում են ուժասպառ ստորաբաժանումների կողմից մարտավարական նահանջների խնդրանքները՝ անձնակազմը պահպանելու համար:
Այսպես, գրում է WSJ-ն, մայիսին Ուկրաինայի զինված ուժերի կապիտանը քննադատել է բարձրագույն հրամանատարությանը «հիմար» հրամանների և կորուստների համար: Նրա գումարտակը ծանր կորուստներ կրելուց հետո նա գրել է, որ բանակում տիրում է գեներալների նկատմամբ վախը: Ի պատասխան՝ ղեկավարությունը մեղադրել է զինվորին կարգապահությունը խախտելու մեջ: Թերթը հավելում է, որ մարտական գործողությունների նկատմամբ նման մոտեցումը հանգեցնում է անձնակազմի, մասնավորապես՝ հետևակի, աճող պակասի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)