Ամուրի շրջանում Ան-24-ի կործանման վերաբերյալ նախնական զեկույց դեռևս չկա․ MAK
Աշխարհ
Միջպետական ավիացիոն կոմիտեն (ՄԱԿ), որը հետաքննում է Ան-24 ուղևորատար ինքնաթիռի Ամուրի մարզում կործանման պատճառները, հերքել է սոցիալական ցանցերում հայտնված տեղեկատվությունն այն մասին, որ աղետի նախնական արդյունքներն արդեն հրապարակվել են։ Իրականում, դեռևս որևէ զեկույց չկա, հայտնել է կոմիտեի մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Նախնական զեկույցը դեռևս պատրաստվում է», - ասվում է հայտարարության մեջ: ՄԱԿ-ը շեշտել է, որ նման զեկույցի պատրաստման համար կպահանջվի առնվազն մեկ ամիս:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)