Զելենսկին, Պուտին-Թրամփ բանակցություններից առաջ, կհանդիպի Սթարմերի հետ
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օգոստոսի 14-ին Դաունինգ սթրիթում կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ, հաղորդում է Sky News-ը։
«Վոլոդիմիր Զելենսկին այսօր Դաունինգ սթրիթում կհանդիպի սըր Քիր Սթարմերի հետ», - ասվում է հայտարարության մեջ։
Առաջիկա բանակցությունների մանրամասները դեռևս չեն հրապարակվել։ Սակայն հեռուստաալիքը նշում է, որ հանդիպումը տեղի է ունենում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում կայանալիք գագաթնաժողովից մեկ օր առաջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)