Կրեմլը բացահայտել է Պուտինի և Թրամփի բանակցությունների թեմաները
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում կայանալիք բանակցությունների կենտրոնական թեման կլինի Ուկրաինան և դրա շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման հեռանկարները։ Այս մասին հայտարարել է պետության ղեկավարի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը , հաղորդում է ՏԱՍՍ-ը ։
«Պուտին-Թրամփ գագաթնաժողովի կենտրոնական թեման կլինի ուկրաինական ճգնաժամի կարգավորումը, սակայն կշոշափվեն նաև այլ թեմաներ», - նշել է Կրեմլի խոսնակը։ Ուշակովը նաև ընդգծել է, որ ռուսական պատվիրակությունը գագաթնաժողովից անմիջապես հետո կմեկնի Ալյասկայից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)