Ֆոն դեր Լեյենը մեկնաբանել է Թրամփի և Զելենսկու հանդիպումը
Աշխարհ
Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրամիությունը (ԵՄ) և Միացյալ Նահանգները կմշակեն «ուժեղ անվտանգության երաշխիքներ» Ուկրաինայի համար։ Այսպես է նա մեկնաբանել Սպիտակ տանը ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումը X սոցիալական ցանցում։
«Մենք այստեղ ենք որպես դաշնակիցներ և ընկերներ՝ Ուկրաինայում և Եվրոպայում խաղաղության համար։ Սա կարևոր պահ է, քանի որ մենք շարունակում ենք աշխատել Ուկրաինայի համար ամուր անվտանգության երաշխիքներ ստեղծելու և երկարատև խաղաղություն հաստատելու ուղղությամբ», - գրել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)