ԱՄՆ-ն կարող է համոզել Ռուսաստանին համաձայնվել օդային հրադադարին
Աշխարհ
ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու միջև բանակցությունների գործնական արդյունքներից մեկը կարող է լինել մասնակի հրադադարը՝ օդում և ծովում։ Այս մասին Lenta.ru-ին ասել է քաղաքական վերլուծաբան և ամերիկանիստ, Telegram ալիքի Campaign Insider-ի հեղինակ Պավել Դուբրավսկին։
Նրա խոսքով՝ այս գաղափարը կյանքի կոչելու համար ամերիկացի առաջնորդը ցանկացած դեպքում պետք է ապահովի Ռուսաստանի ղեկավարության համաձայնությունը։ Եվ եթե կողմերը կարողանան փոխըմբռնման հասնել գործարքի մյուս հարցերի մեծ մասի շուրջ, ապա այս տարբերակը, ինչպես կարծում է փորձագետը, չի կարելի բացառել։
«Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ն կարող է համոզել ռուսական կողմին այս հարցում։ Նույնը վերաբերում է նաև անվտանգության երաշխիքներին», - ասել էԴուբրավսկին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)