BRICS-ի երկրները մեծացնում են ռուսական գազի գնումները
Աշխարհ
2025 թվականի առաջին յոթ ամիսներին Չինաստանը Ռուսաստանից խողովակաշարային գազ է գնել 5,69 միլիարդ դոլարով։ Չինաստանի գլխավոր մաքսային վարչության (GAC) այս տվյալները մեջբերել է ՏԱՍՍ-ը։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, գումարը աճել է 21.3 տոկոսով։
Նշվում է նաև, որ Ռուսաստանի Դաշնությունն այս պահին առաջին տեղում է Չինաստանին այս էներգակիրի մատակարարումների ծավալով։ Երկրորդ տեղում է Թուրքմենստանը , որը Չինաստանին խողովակաշարային գազ է մատակարարել 4,95 միլիարդ դոլարով։ Անցյալ տարվա համեմատ նվազումը գնահատվում է 12,7 տոկոս։ Այլ խոշոր մատակարարների թվում են Մյանման (ավելի քան 922 միլիոն դոլար), Ղազախստանը (մոտ 600 միլիոն դոլար) և Ուզբեկստանը (մոտ 460 միլիոն դոլար)։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)