Կամչատկայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել
Աշխարհ
Կամչատկայի արևելյան ափին 5,5 մագնիտուդով հզոր երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի մամուլի ծառայությունը ։
Գիտնականների տվյալներով՝ սա վերջին 24 ժամվա ընթացքում տարածաշրջանում տեղի ունեցած երրորդ ցնցումն է՝ 5.0 մագնիտուդից բարձր ուժգնությամբ։ «Կորդինատներ՝ 50.6340 հյուսիսային լայնություն, 157.6586 արևելյան երկայնություն», - հայտնել են սեյսմոլոգները։ Երկրաշարժը տեղի է ունեցել երկուշաբթի՝ օգոստոսի 25-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 7:05-ին (տեղական ժամանակով՝ 16:05)։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Պետրոպավլովսկ-Կամչատկայից 278 կիլոմետր հեռավորության վրա ։ Էպիկենտրոնը գտնվել է 49.6 կիլոմետր խորության վրա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)