ԵՄ-ն ցանկանում է ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա
Աշխարհ
Եվրամիությունը (ԵՄ) օգոստոսի 28-30-ը կայանալիք հանդիպումների ժամանակ կքննարկի Ուկրաինայի համար հնարավոր անվտանգության երաշխիքները, ինչպես նաև Ռուսաստանի վրա ճնշման ուժեղացման հարցը։ Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Անիտա Հիփերը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցի վերաբերյալ քննարկումները շարունակվում են, դիվանագիտական ջանքեր են գործադրվում (...): Օգոստոսի 28-30-ը կայանալիք ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ մենք նաև կքննարկենք, թե ինչ հնարավորություններ ունենք Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու համար», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)