Իսրայելը զայրացրեց Մերցին
Աշխարհ
Իսրայելի կառավարության կողմից Գազայի հատվածի վերաբերյալ կայացված որոշումները բացարձակապես անընդունելի են, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը , հաղորդում է Reuters-ը։
«Այն, ինչ Իսրայելի պաշտպանության ուժերը [IDF] անում են Գազայում ՝ կատարելով Իսրայելի կառավարության ցանկությունները, բացարձակապես անընդունելի է: Ես ավելի ու ավելի եմ համոզվում, որ նրանց զենք չմատակարարելու իմ որոշումը ճիշտ էր», - վրդովվեց կանցլերը։
Մերցի խոսքով՝ Գերմանիան դեռևս չի կարող ճանաչել Պաղեստինը , քանի որ որոշակի պայմաններ չեն բավարարվել։ Նա ընդգծեց, որ Իսրայելը չպետք է վարի այնպիսի քաղաքականություն, որը անհնար կդարձնի Պաղեստինի պետության ստեղծումը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)