Գերմանիան ավարտել է «Հյուսիսային հոսք»-ի ռմբակոծության հետաքննությունը
Աշխարհ
Գերմանիայի իրավապահ մարմինները պարզել են ռուսական «Nord Stream» և «Nord Stream 2» գազատարների պայթեցմանը մասնակցած դիվերսիոն խմբի բոլոր անդամների ինքնությունը։ Այս մասին հաղորդում է գերմանական Die Zeit հրատարակությունը՝ հղում անելով Süddeutsche Zeitung թերթի և ARD հեռուստաալիքի հետ համատեղ հետաքննության արդյունքներին։
Դիվերսիոն խումբը, ենթադրաբար, բաղկացած է եղել յոթ մարդուց։ Նշվում է, որ նրանք ծով են դուրս եկել «Անդրոմեդա» զբոսանավով, որից պայթուցիկ նյութեր են մատակարարվել 80 մետր խորության վրա գտնվող գազատարներին։ Ինչպես պարզել են քննիչները, անձնակազմի որոշ անդամներ ակնհայտ կապեր են ունեցել ուկրաինական հատուկ ծառայությունների կամ զինվորականների հետ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)