Հնդկաստանը չի պլանավորում պատասխանել ԱՄՆ-ի 50% մաքսատուրքերին․ Bloomberg
Աշխարհ
Հնդկաստանը և Միացյալ Նահանգները պահպանել են ոչ պաշտոնական հաղորդակցության ուղիներ, իսկ Նյու Դելին որոշել է առայժմ չարձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված 50 տոկոսանոց մաքսատուրքերին, հաղորդում է Bloomberg-ը ՝ հղում անելով իրավիճակին ծանոթ պաշտոնյայի։
Չնայած առևտրային համաձայնագրի բանակցությունների ձախողմանը, երկու երկրները շարունակում են շփվել հիմնական հարցերի շուրջ, այդ թվում՝ պաշտպանության և արտաքին քաղաքականության: Միևնույն ժամանակ, Նյու Դելին ամերիկյան մաքսատուրքերը որակել է անարդար և հայտարարել, որ կշարունակի գնել ռուսական նավթ այնքան ժամանակ, քանի դեռ դա ֆինանսապես կենսունակ է:
Bloomberg-ի աղբյուրը նաև հավելել է, որ երկու երկրների միջև առևտրային համաձայնագիր չի կարող ստորագրվել մինչև ռուսական նավթի գնման փոխադարձ և երկրորդային մաքսատուրքերի վերացումը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)