Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարները մեկնել են Կատար
Համաշխարհային Մամուլ
Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Աբբաս Արաղչին աշխատանքային այցով մեկնել են Կատար։
Ադրբեջանական ԶԼՄ–ների հաղորդմամբ՝ այցի շրջանակներում Բայրամովը կմասնակցի և ելույթ կունենա սեպտեմբերի 14-15-ը Դոհայում կայանալիք Արաբա-իսլամական արտակարգ գագաթնաժողովում, ինչպես նաև կլինեն բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ։
Իրանական լրատվամիջոցներն իրենց հերթին հաղորդում են, որ արաբա-իսլամական երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպումը տեղի է ունենում Կատարի խնդրանքով՝ այդ երկրի դեմ Իսրայելի ռազմական ագրեսիայի հարցը քննարկելու համար։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան