ԱՄՆ պետքարտուղարը Նեթանյահուի հետ այցելել է Երուսաղեմի Լացի պատ (տեսանյութ)
ՏեսանյութերԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ ժամանել է Երուսաղեմի Լացի պատի մոտ, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուբիոն աշխատանքային այցով ժամանել է Իսրայել սեպտեմբերի 14-ի առավոտյան։
Պետդեպարտամենտի ղեկավարի այցը տեղի է ունենում Կատարի մայրաքաղաքին Իսրայելի կողմից հասցված հարվածից մի քանի օր անց. Իսրայելի ռազմաօդային ուժերը հրթիռներ էին արձակել շենքի վրա, որտեղ գտնվում էին ՀԱՄԱՍ–ի քաղաքական ղեկավարության անդամները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)