Ուզբեկստանում գնացքի և մարդատար ավտոմեքենայի բախման հետևանքով կան զոհեր
Աշխարհ
Ուզբեկստանում մարդատար ավտոմեքենայի և գնացքի բախման հետևանքով զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ մեկ երեխա:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Տելեգրամ»-ի ալիքում հայտնել է «Ուզբեկստանի երկաթուղիներ» ընկերության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին Չորտոկ և Ույչի կայարանների միջակայքի չպահպանվող երկաթուղային անցման վայրում։
Ըստ հաղորդագրության՝ ավտոմեքենայի վարորդը, կոպտորեն խախտելով երթևեկության կանոնները, փորձել է հատել երկաթուղային գծերը՝ մոտեցող գնացքից անմիջապես առաջ։
Աղբյուրի տվյալներով՝ ավտոմեքենայում գտնվել է եղել է վեց մարդ՝ հինգ կին և մեկ փոքր երեխա։ Հզոր բախման հետևանքով ավտոմեքենայում գտնվողներից ոչ ոք չի ողջ մնացել։
Գնացքի վարորդները կիրառել են արտակարգ արգելակում, սակայն ողբերգությունից խուսափել չի հաջողվել։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան