ԿԺԴՀ-ում հայտարարել են՝ երկրի միջուկային կարգավիճակն անշրջելի է
Աշխարհ
ՄԱԿ-ում ԿԺԴՀ-ի մշտական ներկայացուցչությունը հայտարարել է՝ Հյուսիսային Կորեայի՝ որպես միջուկային տերության դիրքն անշրջելի է: Այս մասին հայտնում է Reuters-ը։
«ԿԺԴՀ-ի՝ որպես միջուկային զենք ունեցող պետության դրությունը, որն ընդմիշտ ամրագրված է պետության բարձրագույն և հիմնական օրենքում, անշրջելի է դարձել», - հայտարարել է ներկայացուցչությունը:
Պարբերականը հավելել է՝ այդպիսով ԿԺԴՀ-ն դատապարտել է ապամիջուկայնացման մասին ԱՄՆ-ի «հնացած» հայտարարությունները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)